Հայաստանի Պրեմիր լիգան վերադարձել է արձակուրդից։ Այսօր Գյումրիում կայացավ «Շիրակ»-«Լոռի» հետաձգված հանդիպումը։
Հանդիպումն անցավ եղանակային ոչ հաճելի պայմաններում և ավարտվեց հյուրերի հաղթանակով՝ խաղավերջին խփած գոլի շնորհիվ՝ 0-1։
Հանդիպման 93-րդ րոպեին անկյունայինի խաղարկումից հետո գոլի հեղինակ դարձավ Եվգենի Սկոբլիկովը։
Այդ խաղից հետո Գյումրին ներկայացնող թիմն ունի 5 միավոր և զբաղեցնում է ՀՊԼ մրցաշարային աղյուսակի 8-րդ հորիզոնականը։ Վանաձորը ներկայացնող թիմը 20 միավորով գլխավորում է մրցաշարային աղյուսակը։