«Աստանայի» և Հայաստանի հավաքականի ֆուտբոլիստ Տիգրան Բարսեղյանը խոսել է մարզահավաքի և թիմի նորեկ, Հայաստանի հավաքականի պաշտպան Վարազդատ Հարոյանի մասին։
«Մարզահավաքը նորմալ է ընթանում, միայն մի քիչ եղանակը լավը չէ։ Նոր երիտասարդ ֆոըտբոլիստներ են մեզ միացել, ովքեր լավ որակներ ունեն։
Վարազդատ Հարոյանը շատ լավ տղա է, թե մարզադաշտում, թե մարզադաշից դուրս։ Նա արդեն ընկերացել է բոլորի հետ։ Կարծում եմ, թիմի երկրպագուները կսիրեն Հարոյանին»,- ասել է Բարսեղյանը ակկումբի մամուլի ծառայությանը տված հարցազրույցի ժամանակ։
Մանրամասները՝ տեսանյութում