«Լոռի» է տեղափոխվել դարպասապահ Նեմանյա Շչեկիչը։ Այս մասին տեղեկացնում է վանաձորյան ակումբի մամուլի ծառայությունը։
Նշվում է, որ 29-ամյա ֆուտբոլիստը «Պարտիզանի» եւ Բելգրադի «ԲԱՍԿ»-ի սան է, հանդես է եկել նաեւ սերբական «Չուկարիչկի», «Զեմուն», «Զարկովո», «Մետալաց», «Յավոր Մատիս» ակումբներում, Մոնտենեգրոյի «Մոգրենում», բուլղարական «Մոնտանայում»։ Շչեկիչը հանդես է եկել նաեւ Մոնտենեգրոյի Մ21 հավաքականում։