Չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակչի առաջին խաղում «Պորտուն» ընդունել էր «Յուվենտուսին» ու հաղթանակ տարավ։ Խաղն ավարտվեց 2-1 հաշվով։
Հանդիպման արդեն երկրորդ րոպեին տանտերերի կազմում հաշիվը բացեց Տարեմին, իսկ երկրորդ կեսի հենց մեկնարկին Մարեգան կրկնապատկեց այն։ Թուրինցիները միայն կարողացան կրճատել հաշիվը, այն էլ հիմնական ժամանակի ավարտից 8 րոպե առաջ․ Ռաբյոյի փոխանցումից հետո Ֆեդերիկո Կյեզան գրավեց մրցակցի դարպասը։
Թիմերին ավելին անել չհաջողվեց։
Պատասխան հանդիպումը կկայանա մարտի 9-ին Թուրինում։