Ամերիկացի թենիսիտուհի Սերենա Ուիլյամսը դուրս եկավ Օքլենդի (Նոր Զելանդիա) մրցաշարի քառորդ եզրափակիչ: Երկրորդ փուլի խաղում նա պարտության մատնեց իր հայրենակից Քրիստինա Մաքհեյլին ՝ 3:6, 6:2, 6:3 :
Հանդիպումը տևեց ճիշտ երկու ժամ:
Աշխարհի նախկին առաջին ռակետի հաջորդ մրցակիցը կլինի գերմանացի Լաուրա Սիգեմունդը, ով երկրորդ փուլում հաղթեց 15-ամյա ամերիկացի Քորի Գաուֆին `5:7, 6:2, 6:3: