Մարմնամարզության միջազգային ֆեդերացիան / FIG / հայտարարել է տարվա օրացուցային ծրագրում կատարված կարևոր փոփոխության մասին. Դոհայում անցկացվելիք սպորտային մարմնամարզության աշխարհի գավաթի խաղարկությունը հետաձգվել է: Ստուգատեսը պետք է անցկացվեր մարտի 10-13-ը: Նոր ժամկետի մասին ֆեդերացիան կհայտարարի ավելի ուշ:
Նշենք՝ այն վարկանիշային էր Տոկիոյի Օլիմպիական խաղերի համար: Մրցաշարին պետք է մասնակցեր նաև Հայաստանի հավաքականը:
Հավաքականի գլխավոր մարզիչ Հակոբ Սերոբյանը ՀԱՕԿ-ի հետ զրույցում հայտնել , որ մարզումները կշարունակվեն: Ավելին, բոլոր առաջատարները կմասնակցեն փետրվարի 23 –ին Երևանում սկսվող Հայաստանի առաջնությանը: