«Մանչեսթեր Սիթիի» գլխավոր մարզիչ Խոսեպ Գվարդիոլան մեկնաբանել է Անգլիայի Լիգայի գավաթի խաղարկության կիսաեզրափակիչ առաջին խաղում «Մանչեսթեր Յունայթեդի» նկատմամբ 3:1 հաշվով հաղթանակը.
«Սա դեռ վերջը չէ, քանի որ «Մանչեսթեր Յունայթեդը» լավ է իրացնում պահերը:
Հույս ունեմ՝ դուրս կգանք եզրափակիչ: Մենք խաղում ենք «Մանչեսթեր Յունայթեդի» հետ… սպասում եք 7:0 հաշվով հաղթանա՞կ: Ամեն դեպքում, «Օլդ Թրաֆորդում» հիանալի հանդիպում անցկացրինք»,- մասնագետի խոսքն է մեջբերել BBC-ն:
«Մանչեսթեր Սիթի» — «Մանչեսթեր Յունայթեդ» պատասխան հանդիպումը կայանալու է հունվարի 29-ին: