Պորտուգալիայի հավաքականի և «Միլանի» նախկին կիսապաշտպան Ռուի Կոշտան կարծիք է հայտնել Մադրիդի «Ատլետիկոյի» կիսապաշտպան Ժոաու Ֆելիշի մասին, տեղեկացնում է O Jogo-ն:
«Ֆելիշը դեռ երիտասարդ է և չի հասել այն խաղամակարդակին, որը թույլ կտա նրան ֆուտբոլայի աստղ անվանել: Լսել եմ, որ շատերը նրան համեմատում են ինձ հետ, բայց դա ծիծաղելի է:
Ֆելիշը դեռ պետք է ֆիզիկապես ամրանա և ամեն պարագայում չընկնի խոտածածկին: Բացի այդ, կարծում եմ, որ «Ատլետիկոյի» ոճը հարմար չէ նրան:
Ժոաուն ավելի որակյալ խաղ կցուցադրեր, եթե խաղար «Բարսելոնայում» կամ «Մանչեսթեր Սիթիում», որտեղ նա ազատություն կստանար ու կկարողանար լիարժեքորեն օգտագործել իր ներուժը»,-նշել է Կոշտան:
Հիշեցնենք, որ Ֆելիշը անցած ամռանը «Բենֆիկայից» տեղափոխվեց մադրիդյան ակումբ: Տրանսֆերի արժեքը կազմեց 126 միլիոն եվրո: