«Բարսելոնայի» կիսապաշտպան Արթուրը հայտարարել է, որ Բրազիլիայի հավաքականի կազմում հանդես գալը պատիվ է իր համար, չնայած՝ ինքը նաև հասկանում է ակումբի մտավախությունները՝ կապված ֆուտբոլիստների՝ ազգային հավաքականներ գնալու հետ:
«Ես հասկանում եմ «Բարսելոնայի» մտավախություններն ու դիրքորոշումը, բայց ինձ համար, ինչպեսև մեզնից յուրաքանչյուրի համար, Բրազիլիայի հավաքականում հանդես գալը պատիվ է ու մեծ հպարտություն:
Ինձ համար դա այդպես է: Ես չեմ պատրաստվում ուժեր խնայել և ամեն հնարավորն անելու եմ հավաքականի համար:
Մեր հավաքականում ֆուտբոլիստների առողջության համար անում են ամեն բան: Նրանք հասկանում են, որ ֆուտբոլիստները պետք է լավ վիճակում վերադառնան իրենց թիմեր», — Արթուրի խոսքերն է մեջբերել Marca-ն:
Բրազիլիայի հավաքականը ընկերական խաղերի շրջանակում հոկտեմբերի 10-ին կհանդիպի Սենեգալի, իսկ հոկտեմբերի 13-ին՝ Նիգերիայի հավաքականների հետ: