Երեկ ՝ հունվարի 6-ին, «Ինտերը» հյուրընկալվելիս պարտության մատնեց «Նապոլիին» ՝ Ա Սերիայի 18-րդ տուրի շրջանակներում:
«Ինտերի» գլխավոր մարզիչ Անտոնիո Կոնտեի համար նեապոլիտանցիների նկատմամբ տարած հաղթանակը դարձավ 100-րդը Սերիայի Ա-ում:
Հատկանշական է, որ Կոնտեն կարողացավ հասնել այս ցուցանիշին ավելի արագ, քան բոլոր այն մարզիչները, ովքեր աշխատել են 1994/95 մրցաշրջանից սկսած:
Այս հաղթանակից հետո Անտոնիո Կոնտեի գլխավորած թիմը 45 միավորով հավասարվում է «Յուվենտուսին»․ թիմերը գլխավորում են մրցաշարային աղյուսակը: