Ա սերիայի 18-րդ տուրի կենտրոնական խաղում «Նապոլին» հյուրընկալել է «Ինտերին»․ տանտերերը պարտվել են 1։3 հաշվով։
Դուբլի հեղինակ է դարձել Ռոմելու Լուկակուն, տանտերերի գոլը խփել է Արկադիուշ Միլիկը, իսկ վերջնարդյունքը ձևակերպել է Լաուտարո Մարտինեսը։
Այս հաղթանակից հետո Անտոնիո Կոնտեի գլխավորած թիմը 45 միավորով հավասարվում է «Յուվենտուսին»․ թիմերը գլխավորում են մրցաշարային աղյուսակը։