Իտալական «Ֆիորենտինան» մտադիր է գնել «Ուդինեզեի» կիսապաշտպան Ռոդրիգո դե Պաուլին, տեղեկացնում է Football Italia-ն:
Ֆլորենցիան ներկայացնող ակումբի գլխավոր մրցակիցը «Ինտերն» է, որը նույնպես պատրաստ է արգենտինացու համար 20 միլիոն եվրո վճարել:
Հիշեցնենք, որ միլանյան թիմի գլխավոր մարզիչ Անտոնիո Կոնտեն անձամբ է հետաքրքրված արգենտինացուն ձեռք բերելով:
Հավելենք, որ «Միլանը» նույնպես ցանկանում է ձեռք բերել 26-ամյա ֆուտբոլիստին: Ա Սերիայի ընթացիկ մրցաշրջանում նա անցկացրել է 27 հանդիպման ու դարձել ՝ 6 գոլի ու 5 գոլային փոխանցման հեղինակ: