Մյունխենի «Բավարիան» հաղթեց աշխարհի ակումբային առաջնությունում՝ եզրափակչում 1-0 հաշվով առավելության հասնելով «Տիգրեսի» նկատմամբ:
Հանս Ֆլիկի սաները վերջին 7 ամսում նվաճեցին 6-րդ տիտղոսը՝ սկսած հունիսից, երբ ժամանակից շուտ հռչակվեցին Գերմանիայի չեմպիոն:
Այս ընթացքում մյունխենցիները հաղթել են նաև Գերմանիայի Գավաթում, Սուպերգավաթում, ինչպես նաև Չեմպիոնների լիգայում և Եվրոպայի Սուպերգավաթում:
Ի սկզբանե, աշխարհի ակումբային առաջնությունը նախատեսվում էր անցկացնել դեկտեմբերին, սակայն կորոնավիրուսի համավարակի պատճառով այն հետաձգվեց ու կայացավ 2021 թվականի փետրվարին:Այսպիսով, «Բավարիան» չկարողացավ պաշտոնապես կրկնել «Բարսելոնայի» ռեկորդը, որը 2009 թվականի ընթացքում 6 տիտղոս էր նվաճել: