«Նանտի» նոր գլխավոր մարզիչը դարձավ ՊՍԺ-ի նախկին գլխավոր մարզիչ Անտուան Կոմբուարեն: Այս մասին հայտնում է ֆրանսիական ակումբի մամուլի ծառայությունը:
Այս պաշտոնում 57-ամյա մասնագետը փոխարինեց Ռայմոն Դոմենեկին, ով ակումբում աշխատեց մոտ մեկուկես ամիս:
Նախկինում Կոմբուարեն աշխատել էր ՊՍԺ-ի, Ստրասբուրգի, Վալենսիենի, Ալ-Հիլալի, Լանսի, Գինգամի, Դիժոնի և Թուլուզի հետ:
Նշենք, որ «Նանտի» առանց հաղթանակների շարքն արդեն կազմում է 16 հանդիպում: «Նանտը» 19 միավորով այս պահին Լիգա 1-ի մրցաշարային աղյուսակում 18-րդ տեղում է: