«Մեծ սաղավարտի» մրցաշարերի 23-ակի հաղթող, ամերիկացի Սերենա Ուիլյամսը Օքլենդում անցկացվող մրցաշարում զուգախաղերում Australian Open-2018-ի չեմպիոն դանիացի Կարոլինա Վոզնյացկիի հետ հաղթեցին ճապոնացիներ Նաո Հիբինոյին և Մակոտո Նինոմիային `6:2, 6:4, և դուրս եկան քառորդ եզրափակիչ: Հանդիպումը տևեց 1 ժամ 9 րոպե:
Մրցույթի կիսաեզրափակիչ դուրս գալու համար Ուիլյամսը և Վոզնյացկին կխաղան `Քերոլայն Դուլհեյդ (ԱՄՆ) / Յոհաննա Լարսոն (Շվեդիա, 1) — Հեյլի Քարթեր (ԱՄՆ) / Լուիզա Ստեֆանի (Բրազիլիա) զույգերի հաղթողների հետ: