Մելբուրնում այսօր սկսվել է Ավստրալիայի բաց առաջնությունը։ Կանանց մենախաղում 7-ակի չեմպիոն Սերենա Ուիլյամսը սկսել է պայքարը վստահ հաղթանակով։
Ամերիկուհու մրցակիցը Գերմանիայի ներկայացուցիչ Լաուրա Զիգեմունդն էր։ Սերենան հաղթել է 6-1, 6-1 հաշվով ու դուրս եկել հաջորդ փուլ։
1/16-րդ եզրափակիչի ուղեգրի համար Ուիլյամսը կմրցի Նինա Ստոյանովիչի հետ, որը առաջին շրջանում 6-3, 6-4 հաշվով հաղթել է Իրինա Բեգուին։
Կանանց մենախաղում հաղթանակով են սկսել Նաոմի Օսական, Վինուս Ուիլյամսը, Իգա Սվյոնտեկը և Օնս Ժաբուրը։