«Լոս-Անջելես Գելաքսիի» հարձակվող Զլատան Իբրահիմովիչը կարծիք է հայտնել իր արձանի մասին, որը տեղադրվել է «Մալմյոյի» մարզադաշտի դիմաց:
«Եթե դուք գալիս եք Շվեդիա ու ցանկանում եք տեսնել իսկապես նշանակալի ինչ-որ բան, դուք գնում եք արձանի մոտ: Ոչ թե թագավորի արձանի, այլ իսկական արձանի մոտ: Թագավորի հանդեպ ունեցած ամենայն հարգանքով:
Ինձ համար մեծ պատիվ է Մալմյոյում հուշարձանի արժանանալը: Որտեղ էլ որ եղել եմ, ներկայացրել եմ Շվեդիան, չէ՞ որ սա իմ տունն է: Ամեն ինչ անում եմ իմ երկիրը փառավորելու համար:
Ինչ վերաբերում է բուն արձանին՝ ես քիչ եմ մտածում դրա տեսքի մասին: Այն չպետք է հաճելի կամ գեղեցիկ լինի, այն պետք է ինչ-որ բան նշանակի: Չնայած՝ այն ինձ դուր է գալիս: Ամեն դեպքում, ես գոհ եմ իմ արձանից ավելի շատ, քան Ռոնալդուի արձանից: Այդպիսին է արվեստագետի հայացքը, և ես հարգում եմ այն», — Իբրահիմովիչի խոսքերն է մեջբերել Expressen-ը: