45-ամյա նիդերլանդացի Յորդի Կրոյֆը, լեգենդար Յոհան Կրոյֆի որդին, կդառնա Էկվադորի ազգային հավաքականի նոր գլխավոր մարզիչ, հայտնում է Marca-ն: Ըստ աղբյուրի, կողմերը արդեն պայմանավորվել են և ստորագրել 3-ամյա պայմանագիր:
Ավելի վաղ Կրոյֆը աշխատել էր որպես գլխավոր մարզիչ չինական «Չունցին Լիֆան» ակումբում և Թել Ավիվի «Մակքաբիում»: