ԱՄԷ-ում ընթացող ուսումնամարզական հավաքի շրջանակում «Արարատ-Արմենիան» ընկերական խաղում հանդիպեց Ռուսաստանի չեմպիոն Սանկտ-Պետերբուրգի «Զենիթի» հետ: Ռուսաստանի չեմպիոնը վստահ հաղթանակ տոնեց՝ 4 անպատասխան գնդակ ուղարկելով Հայաստանի չեմպիոնի դարպասը։
Առաջին խաղակեսից հետո ռուսական ակումբը նվազագույն հաշվով հաղթում է «Արարատ-Արմենիային»։ Առաջին խաղակեսի միջնամասում բավականին աչքի ընկավ երևանյան թիմի դարպասապահ Պետրիչը՝ գեղեցիկ սեյվով ետ մղելով մրցակցի հարվածը։
Առաջին խաղակեսից հետո ռուսական ակումբը նվազագույն հաշվով հաղթում էր «Արարատ-Արմենիային»․ հանդիպման 24-րդ րոպեին 11-մետրանոց տուգանային հարվածը անվրեպ իրացրեց Սուտորմինը։
2-րդ խաղակեսում, հանդիպման 67-րդ րոպեին բրազիլացի կիսապաշտպան Մալքոմը կրկնապատկեց իր թիմի առավելությունը։
Իսկ քիչ անց Մալքոմն արդեն դուբլ ձևակերպեց։
«Զենիթի» ֆուտբոլիստները նաև 4-րդ գնդակն ուղարկեցին Հայաստանի չեմպիոնների դարպասը․ այս անգամ աչքի ընկավ մեկ այլ բրազիլացի կիսապաշտպան՝ Վենդելը։