8.10.26
Armsport.am
  • ՖՈՒՏԲՈԼ
    • Բոլորը
    • Կանանց ֆուտբոլ
    • Կոնֆերենցիաների լիգա
    • Լիբերտադորեսի գավաթ
    • ԱԱ
    • Բրազիլիա
    • Եվրո 2024
    • Աշխարհի ակումբային առաջնություն
    • MLS
    • Միջմայրցամաքային գավաթ
    • Սաուդյան Արաբիա
    • Աֆրիկա
    • Ազգերի լիգա
    • Ռուսաստան
    • Արգենտինա
    • Մերոնք դրսում
    • Թվեր և փաստեր
    • Թերթերի շապիկին
    • Ասիայի Չեմպիոնների լիգա
    • Պորտուգալիա
    • ԱԱ-2026
    • Տրանսֆերային անցուդարձ
    • Ազգային հավաքական
    • Հայաստան
    • Իսպանիա
    • Անգլիա
    • Իտալիա
    • Գերմանիա
    • Բարձրագույն խումբ
    • Ֆրանսիա
    • Չեմպիոնների լիգա
    • Եվրոպա լիգա
    • Միջազգային ֆուտբոլ

    Transfermarkt-ը ներկայացրել է ամենաթանկարժեք ազատ գործակալների տասնյակը

    Սա նրա տարին է․ Ֆրանկ Ռիբերին նշել է, թե ով պետք է արժանանա Ոսկե գնդակին

    Պորտուգալիայի հավաքականի գլխավոր մարզիչն արձագանքել է Ռոնալդուի աղմկահարույց հայտարարությանը

    CREATOR: gd-jpeg v1.0 (using IJG JPEG v62), quality = 80?

    Աշխարհի և Եվրոպայի չեմպիոն Դավիդ Սիլվան 40 տարեկանում վերսկսել է կարիերան

    Ռոնալդուն դիմել է Մեսսիին՝ ազգային հավաքականում անցկացրած վերջին խաղից հետո

    Կարծում եմ՝ միայն Ռեալը կամ Բարսելոնան կարող են ավելի բարձր մակարդակի ենթակառուցվածքներ ունենալ, քան Նոան․ Պաբլո Գարսիա

    Կանանց Հայաստանի ազգային հավաքականն ընկերական խաղում հաղթեց Հորդանանին

    The Touchline. Խուլիան Ալվարեսն նոր ակումբ է ընտրել. դա Բարսելոնան չէ

    Trending Tags

      • Ազգային հավաքական
      • Հայաստան
      • Իսպանիա
      • Անգլիա
      • Չեմպիոնների լիգա
    • ԹԵՆԻՍ
      • Բոլորը
      • Ուիմբլդոն
      • Roland Garros
      • US Open
      • Australian Open
      • ATP Tour
      • WTA Tour

      Պեկինի մրցաշար․ Հայաստանը ներկայացնող թենիսիստուհին հաղթեց աշխարհի առաջին ռակետին

      Ալեքսանդր Զվերևը՝ US Open 2026-ի հաղթող

      US Open. Կարեն Խաչանովը դուրս է եկել մրցաշարի կիսաեզրափակիչ

      US Open. Խաչանովը դուրս եկավ երրորդ փուլ

      Համբուրգ. Էլինա Ավանեսյանը դուրս եկավ կիսաեզրափակիչ, իսկ Ալինա Չարաևան ավարտեց ելույթները

      Ավանեսյանը դուրս եկավ Համբուրգի մրցաշարի քառորդ եզրափակիչ

      Ուիմբլդոն․ Գործող չեմպիոնը պահպանեց տիտղոսը

      Ուիմբլդոն․ Հայտնի են եզրափակիչի մասնակիցները կանանց մրցաշարում

      Trending Tags

      • ԲԱՍԿԵՏԲՈԼ
      • ԲՌՆՑՔԱՄԱՐՏ
      • ԸՄԲՇԱՄԱՐՏ
        • Բոլորը
        • Հունահռոմեական
        • Ազատ ոճի

        🎥📷 Օլիմպիական փոխչեմպիոնի վերադարձը. Արսեն Ջուլֆալակյանը ոսկե մեդալ է նվաճել Արգենտինայի դրոշի ներքո

        🎥 Չեմպիոնական գոտին բերում եմ Հայաստան. Արսեն Հարությունյանը գրառում է կատարել հաղթական գոտամարտից հետո

        🎥 Արսեն Հարությունյանը տապալեց Օստին Դեսանտոյին և նվաճեց RAF-ի չեմպիոնական գոտին

        Հայ ըմբիշները 3 ոսկե և 6 բրոնզե մեդալ են նվաճել Երևանում կայացած միջազգային մրցաշարում

        Պաշտոնական. Արսեն Հարությունյանը RAF լիգայում չեմպիոնական գոտեմարտ կանցկսցնի

        🎥 Ամեն օլիմպիական մեդալի հետևում հազարավոր այսպիսի օրեր են. Ըմբշամարտի միջազգային ֆեդերացիայի անդրադարձը Արթուր Ալեքսանյանին

        🎥 Ոսկի և արծաթ Լեհաստանից. հայ ըմբիշների հաջողությունները Poland Open-ի մեկնարկային օրը

        🎥 Ըմբշամարտի Մ-20 ԱԱ. Էրիկ Տեր-Մաթևոսյանը՝ բրոնզե մեդալակիր

        Trending Tags

        • ԾԱՆՐԱՄԱՐՏ
        • ՇԱԽՄԱՏ
        • ԱՅԼ
          • Բոլորը
          • F1
          • Լող
          • Ձողացատկ
          • Հոկեյ
          • Սամբո
          • Թաեքվոնդո
          • Վոլեյբոլ
          • Կիբերսպորտ
          • Ավտոսպորտ
          • Ձյուդո
          • Հեծանվասպորտ
          • Մարմնամարզություն
          • Հրաձգություն
          • Ձմեռային մարզաձևեր
          • Թեթև ատլետիկա
          • Կարատե

          🎥📷 World Challenge Cup. Համլետ Մանուկյանը՝ ոսկե, Արթուր Ավետիսյանը՝ արծաթե մեդալակիր

          📷 Լեկլերը վթարի է ենթարկվել Իտալիայի Գրան պրիում, առաջատարը հաղթեց մրցավաքը

          Արթուր Դավթյանը չկարողացավ պաշտպանել Եվրոպայի չեմպիոնի տիտղոսը

          Արթուր Ավետիսյանը՝ սպորտային մարմնամարզության Եվրոպայի չեմպիոն

          Սպորտային մարմնամարզության ԵԱ. Համլետ Մանուկյանը՝ փոխչեմպիոն, Մամիկոն Խաչատրյանը՝ բրոնզե մեդալակիր

          Նարեկ Դավթյանը՝ ձյուդոյի աշխարհի պատանեկան առաջնության արծաթե մեդալակիր

          Հրաձգության ԱԱ․ Հայաստանի հավաքականը հաղթել է շարժվող թիրախ մրցաձևի մեդալային հաշվարկում

          Պատմական հաջողություն. Հայկ Մինասյանն ու Աիդա Ազատյանը հռչակվել են հրաձգության աշխարհի չեմպիոններ

          Trending Tags

            • ՍՊՈՐՏ LIFE
          Արդյունք չկա
          Դիտել բոլոր արդյունքները
          Armsport.am
          • ՖՈՒՏԲՈԼ
            • Բոլորը
            • Կանանց ֆուտբոլ
            • Կոնֆերենցիաների լիգա
            • Լիբերտադորեսի գավաթ
            • ԱԱ
            • Բրազիլիա
            • Եվրո 2024
            • Աշխարհի ակումբային առաջնություն
            • MLS
            • Միջմայրցամաքային գավաթ
            • Սաուդյան Արաբիա
            • Աֆրիկա
            • Ազգերի լիգա
            • Ռուսաստան
            • Արգենտինա
            • Մերոնք դրսում
            • Թվեր և փաստեր
            • Թերթերի շապիկին
            • Ասիայի Չեմպիոնների լիգա
            • Պորտուգալիա
            • ԱԱ-2026
            • Տրանսֆերային անցուդարձ
            • Ազգային հավաքական
            • Հայաստան
            • Իսպանիա
            • Անգլիա
            • Իտալիա
            • Գերմանիա
            • Բարձրագույն խումբ
            • Ֆրանսիա
            • Չեմպիոնների լիգա
            • Եվրոպա լիգա
            • Միջազգային ֆուտբոլ

            Transfermarkt-ը ներկայացրել է ամենաթանկարժեք ազատ գործակալների տասնյակը

            Սա նրա տարին է․ Ֆրանկ Ռիբերին նշել է, թե ով պետք է արժանանա Ոսկե գնդակին

            Պորտուգալիայի հավաքականի գլխավոր մարզիչն արձագանքել է Ռոնալդուի աղմկահարույց հայտարարությանը

            CREATOR: gd-jpeg v1.0 (using IJG JPEG v62), quality = 80?

            Աշխարհի և Եվրոպայի չեմպիոն Դավիդ Սիլվան 40 տարեկանում վերսկսել է կարիերան

            Ռոնալդուն դիմել է Մեսսիին՝ ազգային հավաքականում անցկացրած վերջին խաղից հետո

            Կարծում եմ՝ միայն Ռեալը կամ Բարսելոնան կարող են ավելի բարձր մակարդակի ենթակառուցվածքներ ունենալ, քան Նոան․ Պաբլո Գարսիա

            Կանանց Հայաստանի ազգային հավաքականն ընկերական խաղում հաղթեց Հորդանանին

            The Touchline. Խուլիան Ալվարեսն նոր ակումբ է ընտրել. դա Բարսելոնան չէ

            Trending Tags

              • Ազգային հավաքական
              • Հայաստան
              • Իսպանիա
              • Անգլիա
              • Չեմպիոնների լիգա
            • ԹԵՆԻՍ
              • Բոլորը
              • Ուիմբլդոն
              • Roland Garros
              • US Open
              • Australian Open
              • ATP Tour
              • WTA Tour

              Պեկինի մրցաշար․ Հայաստանը ներկայացնող թենիսիստուհին հաղթեց աշխարհի առաջին ռակետին

              Ալեքսանդր Զվերևը՝ US Open 2026-ի հաղթող

              US Open. Կարեն Խաչանովը դուրս է եկել մրցաշարի կիսաեզրափակիչ

              US Open. Խաչանովը դուրս եկավ երրորդ փուլ

              Համբուրգ. Էլինա Ավանեսյանը դուրս եկավ կիսաեզրափակիչ, իսկ Ալինա Չարաևան ավարտեց ելույթները

              Ավանեսյանը դուրս եկավ Համբուրգի մրցաշարի քառորդ եզրափակիչ

              Ուիմբլդոն․ Գործող չեմպիոնը պահպանեց տիտղոսը

              Ուիմբլդոն․ Հայտնի են եզրափակիչի մասնակիցները կանանց մրցաշարում

              Trending Tags

              • ԲԱՍԿԵՏԲՈԼ
              • ԲՌՆՑՔԱՄԱՐՏ
              • ԸՄԲՇԱՄԱՐՏ
                • Բոլորը
                • Հունահռոմեական
                • Ազատ ոճի

                🎥📷 Օլիմպիական փոխչեմպիոնի վերադարձը. Արսեն Ջուլֆալակյանը ոսկե մեդալ է նվաճել Արգենտինայի դրոշի ներքո

                🎥 Չեմպիոնական գոտին բերում եմ Հայաստան. Արսեն Հարությունյանը գրառում է կատարել հաղթական գոտամարտից հետո

                🎥 Արսեն Հարությունյանը տապալեց Օստին Դեսանտոյին և նվաճեց RAF-ի չեմպիոնական գոտին

                Հայ ըմբիշները 3 ոսկե և 6 բրոնզե մեդալ են նվաճել Երևանում կայացած միջազգային մրցաշարում

                Պաշտոնական. Արսեն Հարությունյանը RAF լիգայում չեմպիոնական գոտեմարտ կանցկսցնի

                🎥 Ամեն օլիմպիական մեդալի հետևում հազարավոր այսպիսի օրեր են. Ըմբշամարտի միջազգային ֆեդերացիայի անդրադարձը Արթուր Ալեքսանյանին

                🎥 Ոսկի և արծաթ Լեհաստանից. հայ ըմբիշների հաջողությունները Poland Open-ի մեկնարկային օրը

                🎥 Ըմբշամարտի Մ-20 ԱԱ. Էրիկ Տեր-Մաթևոսյանը՝ բրոնզե մեդալակիր

                Trending Tags

                • ԾԱՆՐԱՄԱՐՏ
                • ՇԱԽՄԱՏ
                • ԱՅԼ
                  • Բոլորը
                  • F1
                  • Լող
                  • Ձողացատկ
                  • Հոկեյ
                  • Սամբո
                  • Թաեքվոնդո
                  • Վոլեյբոլ
                  • Կիբերսպորտ
                  • Ավտոսպորտ
                  • Ձյուդո
                  • Հեծանվասպորտ
                  • Մարմնամարզություն
                  • Հրաձգություն
                  • Ձմեռային մարզաձևեր
                  • Թեթև ատլետիկա
                  • Կարատե

                  🎥📷 World Challenge Cup. Համլետ Մանուկյանը՝ ոսկե, Արթուր Ավետիսյանը՝ արծաթե մեդալակիր

                  📷 Լեկլերը վթարի է ենթարկվել Իտալիայի Գրան պրիում, առաջատարը հաղթեց մրցավաքը

                  Արթուր Դավթյանը չկարողացավ պաշտպանել Եվրոպայի չեմպիոնի տիտղոսը

                  Արթուր Ավետիսյանը՝ սպորտային մարմնամարզության Եվրոպայի չեմպիոն

                  Սպորտային մարմնամարզության ԵԱ. Համլետ Մանուկյանը՝ փոխչեմպիոն, Մամիկոն Խաչատրյանը՝ բրոնզե մեդալակիր

                  Նարեկ Դավթյանը՝ ձյուդոյի աշխարհի պատանեկան առաջնության արծաթե մեդալակիր

                  Հրաձգության ԱԱ․ Հայաստանի հավաքականը հաղթել է շարժվող թիրախ մրցաձևի մեդալային հաշվարկում

                  Պատմական հաջողություն. Հայկ Մինասյանն ու Աիդա Ազատյանը հռչակվել են հրաձգության աշխարհի չեմպիոններ

                  Trending Tags

                    • ՍՊՈՐՏ LIFE
                  Արդյունք չկա
                  Դիտել բոլոր արդյունքները
                  Armsport.am
                  Գլխավոր ՖՈՒՏԲՈԼ Միջազգային ֆուտբոլ

                  Անդրեաս Ֆինկել. Փոստատար երաժիշտը, ով ֆուտբոլը դիտում էր ջազի հնչյունների ներքո

                  Միջազգային ֆուտբոլ, ՖՈՒՏԲՈԼ
                  05.01.20 / 14:20
                  0

                  Նայել ներքև, վերցնել դրամապանակը և իրականացնել սեփական երազանքը.

                  Ահա այս երեք քայլն է, որ երբեմն կանխորոշում է ապագան, սփոփում է անցյալի վերքերը և տալիս է հրաշք կոչվող եզրույթի բանաձևը:

                  Armsport.am-ը ՝ տոնական այս օրերին, ձեզ է ներկայացնում մի փոքրիկ հրաշքի պատմություն, որը հուսով ենք մեծ հետք կթողնի ձեր սրտերում:

                  Սա սովորական պատմություն չէ: Այստեղ չկան տրանսֆերային արժեքներ, շողացող մեդալներ ու ցնծացող երկրպագուների գոչյուններ:

                  Եվ այսպես. անջատում ենք անվերջ աղաղակող հեռուստացույցը, մի կողմ ենք դնում խրթխրթան թխվածքաբլիթը և մեզ հետ միասին վայելում ենք այս սպորտային հրաշքի պատմությունը:

                  Ֆինլանդիա. փորձեք մտաբերել, թե ինչ գիտեք այս յուրահատուկ երկրի մասին: Կարող եք մտաբերել, որ այնտեղ բավական ցուրտ է, կյանքի որակը լավագույններից է աշխարհում և իհարկե՝ ֆինները խելագարվում են շոգեբաղնիքների համար:

                  Բացի այդ, Ֆինլանդիայում գողությունների տոկոսը այնքան ցածր է, որ ոստիկանության այդ ստորաբաժանումները հաճախ պարապուրդի են մատնվում: Սակայն, կարծես ճակատագրի հեգնաքով կամ նախախնամությամբ, մեր պատմության գլխավոր հերոսը իր երազանքին հասավ հենց այդ միջոցով:

                  Անդրեաս Ֆինկել. ցավոք, այս անունը ոչինչ չի ասում երիտասարդ սերնդի ներկայացուցիչներին: Ավելին, այն ոչինչ չի ասում նաև ավելի տարեցներին:

                  Այս նորվեգացի տղամարդու անունը առանձնահատուկ հրճվանք չէր առաջացնում նաև նրա կնոջ՝ Մետեյի մոտ: Ամուսինները ուսանողական տարիներին տեղափոխվել էին Ֆինլանդիա, որտեղ էլ ապրում էին բավական համեստ կյանքով: Սկանդինավյան հին ասույթը նշում է՝ երբ ձանձրալի նորվեգացին ամուսնանում է պահանջկոտ շվեդուհու հետ, դրանից միշտ շահում է խորամանկ դանիացին:

                  • Անդրեաս Ֆինկիլի կինը՝ Մետեն

                  Անդրեասը՝ հասարակ փոստային աշխատակից, ով աչքի չէր ընկնում տղամարդկային հմայքով և նախաձեռնողականությամբ, վարում էր անշուք ու անհետաքրքրիր կյանք: Բացի աշխատանքից, Ֆինկելին այս կյանքում հետաքրքրում էր երկու բան ՝ ջազը և ֆուտբոլը:

                  Անվերջանալի պարտքերը, չիրականացած խոստումները մի օր հանգեցրին այն բանին, որ 38-ամյա տղամարդը ծանոթացավ վերոհիշյալ ասույթի հետ: Նրա կինը՝ անտեսելով «հայկական ավանդական ընտանիքի» բոլոր կանոնները, հավաքեց իրերը և իր դանիացի սիրեցյալի հետ հեռացավ ամուսնուց:

                  Եվ ահա, այն պահին, երբ թվում էր ՝ կյանքը սլանում է դեպի անխուսափելի անդունդ, տեղի ունեցավ շրջադարձային իրադարձությունը:

                  1989 թվականի դեկտեմբերի 22-ն էր: Ճակատագրի կողմից բազմաթիվ ապտակներ ստացած Անդրեաս Ֆինկելը այդ օրը մասնակցում էր Pori Jazz ջազային փառատոնին: Այն բավական հայտնի փառատոն է ,որը կազմակերպվում է ամռանը և Սուրբ Ծննդյան տոներին ընդառաջ:

                  Առաջին հայացքից անշուք թվացող այս մարդը, ով դուրս էր մնացել կյանքի ռիթմից, իրեն հրաշալի էր զգում ջազային ռիթմերի ներքո: Pori Jazz-ին մասնակցում են, թե պրոֆեսիոնալները, թե սիրողական կատարողները: Այնտեղ տիրում է ուրախ և անկաշկանդ մթնոլորտ՝ պարեր, խաղեր ու մրցույթներ:

                  • Pori Jazz ջազային փառատոն

                  Եվ ահա, ֆիննական փոստային ծառայության երաժշտական թիմը սկսում է նվագել My Funny Valentine կատարումը: Եթե մի կողմ թողնենք այն հանգամանքը, որ Ֆրենկ Սինատրան կարող էր դժգոհ մնալ կատարման մեջ առկա կեղծ նոտաների քանակից, ապա կատարումը կարող էինք հաջողված համարել:

                  Փառատոնը ավարտված էր, և եվրոպական անվերջանալի լավատեսությամբ լցված հյուրերը, պատրաստվում էին լքել բացօթյա խնջույքը: Ոգևորված շլացուցիչ հաջողությունից, Անդրեասը և իր ընկերները որոշում են հաջողությունը նշել տեղի գարեջրատներից մեկում:

                  Եթե ծանոթ չեք եվրոպական գինարբուքներին, ապա կարող եք պատկերացնել հայկականները, պարզապես օղուն և գարեջրին ավելացնում ենք սկանդինավյան «սառը» և յուրահատուկ հումորը, և ամբողջական պատկերն արդեն առկա է:

                  Եվ ահա, երեկոյի ավարտին Ֆինկելին է մոտենում մատուցողը և հարցնում. «Պարոն, սա ձե՞ր դրամապանակն է»: Ֆինկելը զարմացած նայում է իր աթոռի կողքին ընկած դրամապանակին: Մի կողմ դնելով բարեվարքության բոլոր կանոնները, և կարծես ՝ փորձելով ճակատագրից հետ ստանալ իր կյանքի ընթացքում ստացած բոլոր ապտակների վարձավճարը, օրինապահ քաղաքացի Անդրեաս Ֆինկելը ստում է և վերցնում է դրամապանակը:

                  Իր հուշերում նա պատմում է. «Ինձ համար այդ աննախադեպ արարքից հետո, ես շտապեցի լքել գարեջրատունը՝ փորձելով փախչել, թե դրամապանակի իրական տիրոջից, թե ինձ հետապնդող խղճի խայթից»:

                  Կարծում եմ՝ ձեզ կհետաքրքրի, թե որքան արժեցավ Ֆինկելի խիղճը: Դրամապանակում կար` 297.000 ֆիննական մարկ, որը եթե վերածենք եվրոյի, ապա կստացվի մոտ 7000 եվրո:

                  Իհարկե, նոր կյանք սկսելու և շիկահեր մոդելներին գրավելու համար դա բավարար գումար չէր, բայց 30 տարի առաջ այդ գումարով Ֆինկելը կարող էր բնակարան գնել, որը նրա կինը խլել էր Անդրեասից, սակայն, նորվեգացի փոստատարը արդեն որոշել էր, թե ինչպես է օգտագործելու այդ գումարը:

                  • Ֆինկելի մեքենան՝ լեգենդար Citroen DS Pallas

                  Իր նախկին կյանքից հոգնած այս տղամարդը գնում է իր երազանքների մեքենան՝ Citroen DS Pallas, ապա մնացած գումարով ձեռք է բերում երաժշտական անհրաժեշտ գործիքները և սկսում թափառական երաժիշտի կարիերան:

                  Եվ այսպես, նախկին փոստային աշխատակիցը հավաքեց իր բոլոր իրերը և իր ընկերների հետ սկսեց շրջել ամբողջ Սկանդինավիայով: Զարմանալի է, բայց ընդամենը 2 տարվա ընթացքում նախկին անհաջողակը վերածվեց ջազային սիրողական փառատոնների իրական աստղի: Նրա երաժշտական խումբը հրավիրվում էր տարբեր հավաքույթների ու հասարակական միջոցառումների՝ ստանալով բարձր հոնորարներ:

                  1991 թվականին խումբը հրավիրվում է ֆիննական Պորի քաղաքի՝ ՊՊՏ սիրողական ֆուտբոլային ակումբի 80 ամյակին նվիրված տոնակատարությանը: Նա չէր կարող մերժել այդ առաջարկը, քանի որ դա Անդրեասի սիրելի ակումբն էր: Այստեղ նա հանդիպեց ակումբի սեփականատեր Կառլ Պրոմյոնի հետ և ստացավ իր կյանքի ամենաանսպասելի առաջարկը:

                  «Լսիր Անդրեաս, գիտեմ՝ դու ֆուտբոլի և մեր փոքրիկ ակումբի մեծ երկրպագու ես: ՈՒզու՞մ ես ավելին դառնալ. գնիր մեր բաժնետոմսերի 51 տոկոսը: Ակումբը ֆինանսական խնդիրներ ունի և մեզ գործընկեր է անհրաժեշտ»:

                  1991 թվականի հոկտեմբերի 14-ին՝ Անդրեաս Կլաուս Ֆինկելը, ով դրանից երկու տարի առաջ չէր կարողանում իր կատվի համար կեր գնել՝ 3 միլիոն ֆիննական ֆրանկով ձեռք է բերում ՊՊՏ-ի բաժնետոմսերի 51 տոկոսը:

                  Ընդամենը մեկ ամիս անց, ակումբը վերանվանվում է՝ կոչվելով «ՖԱ Ջազ»:

                  Այս ակումբը տարբերվում էր իր յուրահատկությամբ: Էլ որտե՞ղ կտեսնեք մի տեսարան, որտեղ ակումբի սեփականատերերից մեկը իր խմբի հետ համերգ է տալիս յուրաքանչյուր տնային խաղից առաջ:

                  Եթե կարծում եք, որ սա անհավանական պատմություն է, ապա ձեզ իրական անակնկալ է սպասվում:

                  1993-ին ակումբը հնարավորություն ստացավ մասնակցելու Ֆինլանդիայի բարձրագույն խմբի առաջնությանը և հենց այդ տարի հռչակվեց երկրի չեմպիոն: Նույնիսկ անգլիական հրաշքի՝ «Լեսթերի» երկրպագուները կնախանձեն այսպիսի արդյունքին:

                  Բայց ինչպես ասում են ժամանակակից մարքեթինգային բիզնեսում՝ սա էլ դեռ ամենը չէ:

                  1996-ին «ՖԱ Ջազը» երկրորդ անգամ հռչակվեց Ֆինլադիայի չեմպիոն:

                  Դժվար էր այս ամենին բացատրություն գտնելը: Թիմը համալրված էր երիտասարդ և անփորձ ֆուտբոլիստներով, բայց նրանց ցուցադրած խաղը հավասարը չուներ ներքին առաջնությունում: Պարզապես հավելենք, որ ակումբի առաջատար ֆուտբոլիստները վաստակում էին ընդամենը 1200 եվրո (Ֆինլանդիան 2002-ից փոխեց իր արժույթը՝ անցնելով եվրոյի):

                  Այդ տարվա չեմպիոնությունը նշվեց մեզ արդեն հայտնի Pori Jazz փառատոնում: Ֆինկելի հատուկ հրավերով հանդես եկավ աշխարհահռչակ ջազ երաժիշտ Քրիս Բոտին: Նրա «կախարդական շեփորի» օգնությամբ հնչած՝ La Belle Dame sans Regrets կատարումը դարձավ ակումբի հիմնը:

                  • Սթինգը և Քրիս Բոտին ՝ «Ֆա Ջազ» ակումբի չեմպիոնական երեկույթին
                    Սթինգը և Քրիս Բոտին ՝ «Ֆա Ջազ» ակումբի չեմպիոնական երեկույթին

                  Սակայն, մենք գիտենք, որ ցանկացած հրաշք ունի իր ավարտը:

                  Ֆինկելը 2000 թվականին վաճառեց իրեն պատկանող բաժնետոմսերը և նոր կնոջ՝ Էմիլիայի հետ տեղափոխվեց Ավստրալիա, որտեղ էլ ապրում է մինչև հիմա:

                  FC Jazz-ը գնեցին կորեացի գործարարները, որոնք հեռու էին «ջազային հնչյուններից» և ակումբը ընդամենը 4 տարվա ընթացքում նորից վերադարձավ սիրողական լիգա: Այժմ FC Jazz-ը խաղում է ֆիննական երրորդ սիրողական լիգայում:

                  «Ֆուտբոլին փոխարինելու եկավ գինեգործությունը, իսկ ջազին՝ ոչինչ չի կարող փոխարինել: Ես նվագում էի այն պահին երբ տխուր էի, նվագում էի այն ժամանակ, երբ ուրախ էի և վերջապես ես նվագում էի այն րոպեներին, երբ ինձ ոչ ոք չէր հավատում:

                  Միակ մարդը, ումից ես ուզում եմ ներողություն խնդրել, դա այն դրամապանակի տերն է: Ես չեմ հպարտանում իմ այդ արարքով, բայց դա դարձավ այն խթաններից մեկը, որը ստիպեց ինձ շարժել իմ կյանքի «կանգնած պտտանիվը »,-իր հարցազրույցներից մեկում ասել է Ֆինկելը:

                  • Անդրեաս Կլաուս Ֆինկել

                  Ի վերջո, սա ոչ թե ֆուտբոլային ակումբի կամ Անդրեաս Ֆինկելի մասին պատմություն է, այլ սեփական կյանքը ղեկավարելու պատմություն: Եթե ձեզ թվում է, որ նորվեգացի այս տղամարդը փոխեց իր կյանքը, քանի որ գտավ ուրիշի դրամապանակը կամ ազդվեց կնոջ հետ բաժանումից, ուրեմն մենք շարունակում ենք հետևել «հեռուստադիտողի սինդրոմին»:

                  Հոգեբանության մեջ այսպես է անվանվում այն մարդկանց պահվածքը, ովքեր ուրիշների հաջողությունը վերագրում են պատահական իրադարձությունների զուգադիպությանը՝ չցանկանալով փոխել սեփական կյանքի կորագիծը: Անվերջ լսել այլոց լրահոսը, կյանքը լցնել անիմաստ տեղեկատվական աղբով, որով «սնվում» ես ամեն օր:

                  «Փորձեք ստեղծել ձեր լրահոսը, որը հաճելի կլինի ձեզ: Գտեք այն, ինչը երջանկացնում է ձեր հոգին՝ ջազ, ռոք, բլյուզ կամ նույնիսկ գրպանում պատահաբար հայտնաբերված մաստակ: Հավատացեք, ճակատագրի ընթացքը փոխելու համար դրամապանակի առկայությունը պարտադիր պայման չէ:

                  Եվ դուք անպայման կգտնեք այն կնոջը, ում գոյության համար երբեք չեք ափսոսա — La Belle Dame sans Regrets»․ Անդրեաս Ֆինկել

                  Նարեկ Գրիգորյան

                  Թեգեր: Պորի ՋազՔրիս ԲոտիՖա Ջազֆինկել
                  ԿիսվելՈւղարկելԿիսվելԿիսվել

                  ՆՄԱՆԱՏԻՊ ԼՈՒՐԵՐ

                  ԼՐԱՀՈՍ

                  Transfermarkt-ը ներկայացրել է ամենաթանկարժեք ազատ գործակալների տասնյակը

                  00:30 / 08.10.26

                  Սա նրա տարին է․ Ֆրանկ Ռիբերին նշել է, թե ով պետք է արժանանա Ոսկե գնդակին

                  00:10 / 08.10.26

                  Պորտուգալիայի հավաքականի գլխավոր մարզիչն արձագանքել է Ռոնալդուի աղմկահարույց հայտարարությանը

                  23:51 / 07.10.26

                  CREATOR: gd-jpeg v1.0 (using IJG JPEG v62), quality = 80?

                  Աշխարհի և Եվրոպայի չեմպիոն Դավիդ Սիլվան 40 տարեկանում վերսկսել է կարիերան

                  23:10 / 07.10.26

                  Ռոնալդուն դիմել է Մեսսիին՝ ազգային հավաքականում անցկացրած վերջին խաղից հետո

                  22:35 / 07.10.26

                  Կարծում եմ՝ միայն Ռեալը կամ Բարսելոնան կարող են ավելի բարձր մակարդակի ենթակառուցվածքներ ունենալ, քան Նոան․ Պաբլո Գարսիա

                  22:10 / 07.10.26

                  Կանանց Հայաստանի ազգային հավաքականն ընկերական խաղում հաղթեց Հորդանանին

                  21:35 / 07.10.26

                  The Touchline. Խուլիան Ալվարեսն նոր ակումբ է ընտրել. դա Բարսելոնան չէ

                  21:10 / 07.10.26

                  ԵՎՐՈ-2027-ի ընտրական փուլ․ Կանանց Հայաստանի Մ-19 հավաքականը ոչ ֆուտբոլային հաշվով զիջեց Իռլանդիայի հասակակիցներին

                  20:40 / 07.10.26

                  ՖԻՖԱ-ն թարմացրել է հավաքականների դասակարգման աղյուսակը. Հայաստանը վարկանիշում նահանջ է գրանցել

                  20:05 / 07.10.26

                  Չեմպիոնների լիգայի եռակի գավաթակիրն ու աշխարհի չեմպիոնը հրաժեշտ տվեց մեծ սպորտին

                  19:20 / 07.10.26

                  Դեռ հույս կա․ Վոլֆսբուրգի ինքնատիպ արձագանքը Մեսսիի հրաժեշտի խաղին

                  18:25 / 07.10.26

                  Դու ստիպում էիր մեզ ժպտալ. Ռոնալդինյոյի ջերմ խոսքերը՝ Արգենտինայի հավաքականից հեռացող Մեսսիին

                  17:15 / 07.10.26

                  Պաշտոնական․ Միկել Արտետան երկարաձգեց պայմանագիրն Արսենալի հետ

                  16:05 / 07.10.26

                  935 մլն դոլար՝ տասը աստղերի համար. ֆուտբոլային աշխարհի գլխավոր հարուստների նոր ցուցակը

                  15:15 / 07.10.26

                  Սպասեցին մինչև եզրափակիչ սուլիչը. ի՞նչ է գրել Բարսելոնան Մեսսիին

                  14:15 / 07.10.26

                  Պորտուգալիայի հավաքականի մարզչի կարճ արձագանքը Ռոնալդուին

                  13:16 / 07.10.26

                  Եղիշե Մելիքյանը պատասխանել է հրաժարական տալու մասին հարցին

                  12:12 / 07.10.26

                  Սա կարիերայիս ամենատխուր օրն է. Մեսսին հանդես է եկել հուզիչ ելույթով

                  11:17 / 07.10.26

                  🎥📷 Արցունքներ, կանգ առած ժամանակ և վերջին գոլը. Մեսսին հրաժեշտ տվեց Արգենտինայի հավաքականին

                  10:30 / 07.10.26

                  Բեռնել ավելին

                  ՄԵՐ ԴԻՏԱԿԵՏՈՒՄ

                  ArmSport-ի դիտակետում

                  Երբ երազանքը դառնում է իրականություն. Սարաջյանի ուղին` համալսարանից MLS

                  16:20 / 19,09,26

                  Կարդալ ավելին

                  Հաջորդ թիրախում Կրոսն է. Մխիթարյանը մոտենում է ՈւԵՖԱ-ի բացարձակ ռեկորդակիրներին

                  11:29 / 09,09,26

                  ՍՊՈՐՏ LIFE

                  Sport Life

                  🎥📷 Արցունքներ, կանգ առած ժամանակ և վերջին գոլը. Մեսսին հրաժեշտ տվեց Արգենտինայի հավաքականին

                  10:30 / 07.10.26

                  Կարդալ ավելին

                  Ռոնալդուի լռությունը, ՊՍԺ-ի գաղտնիքներն ու Սիթիի սկանդալը․ ինչպես աշխարհի ամենահայտնի հաքերը հայտնվեց մահվան վտանգի տակ

                  23:45 / 06.10.26

                  Armsport

                  Armsport.am-ը լուսաբանում է հայկական ու միջազգային սպորտի կարևոր իրադարձությունները: Բոլոր իրավունքները պաշտպանված են: Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Armsport.am-ին պարտադիր է: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

                  Փնտրել ըստ կատեգորիայի

                  • ՖՈՒՏԲՈԼ
                  • ԾԱՆՐԱՄԱՐՏ
                  • ԹԵՆԻՍ
                  • ՇԱԽՄԱՏ
                  • ԲԱՍԿԵՏԲՈԼ
                  • ԱՅԼ
                  • ԲՌՆՑՔԱՄԱՐՏ
                  • ՍՊՈՐՏ LIFE
                  • ԸՄԲՇԱՄԱՐՏ
                  • Հասցե: Հայաստան, Երևան, Դավիթ Անհաղթ 23
                  • [email protected]

                  Գովազդի համար` [email protected]

                  Copyright © 2024 Armsport.am All rights reserved.

                  Արդյունք չկա
                  Դիտել բոլոր արդյունքները
                  • ՖՈՒՏԲՈԼ
                    • ԲՈԼՈՐԸ
                    • ԱԶԳԱՅԻՆ ՀԱՎԱՔԱԿԱՆ
                    • ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ԽՈՒՄԲ
                    • ՀԱՅԱՍՏԱՆ
                    • ԱՆԳԼԻԱ
                    • Իսպանիա
                    • ԳԵՐՄԱՆԻԱ
                    • ԻՏԱԼԻԱ
                    • ՖՐԱՆՍԻԱ
                    • ՉԵՄՊԻՈՆՆԵՐԻ ԼԻԳԱ
                    • ԵՎՐՈՊԱ ԼԻԳԱ
                    • ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՖՈՒՏԲՈԼ
                    • Կոնֆերենցիաների լիգա
                  • ԹԵՆԻՍ
                    • ԲՈԼՈՐԸ
                    • ATP TOUR
                    • AUSTRALIAN OPEN
                    • ROLAND GARROS
                    • US OPEN
                    • WTA TOUR
                    • ՈՒԻՄԲԼԴՈՆ
                  • ԲԱՍԿԵՏԲՈԼ
                    • ԲՈԼՈՐԸ
                    • NBA
                  • ԲՌՆՑՔԱՄԱՐՏ
                    • ԲՈԼՈՐԸ
                    • MMA
                    • UFC
                  • ԸՄԲՇԱՄԱՐՏ
                    • ԲՈԼՈՐԸ
                    • ԱԶԱՏ ՈՃԻ
                    • Հունահռոմեական
                  • ԾԱՆՐԱՄԱՐՏ
                  • ՇԱԽՄԱՏ
                  • ԱՅԼ
                    • ԲՈԼՈՐԸ
                    • ԱՎՏՈՍՊՈՐՏ
                    • ԿԻԲԵՐՍՊՈՐՏ
                    • ՁՅՈՒԴՈ
                    • Վոլեյբոլ
                  • ՍՊՈՐՏ LIFE
                  • ՄԵԴԻԱ
                  • ՀԱՅ
                    • РУС

                  Copyright © 2024 Armsport.am All rights reserved.