«Մանչեսթեր Յունայթեդի» ղեկավարությունը կհեռացնի թիմի գլխավոր մարզիչ Ուլե-Գունար Սուլշերին, եթե «կարմիր սատանաները» Անգլիայի առաջնության 10-րդ տուրում պարտվեն «Նորվիչին»:
The Sun-ը հայտնում է, որ «Մանչեսթեր Յունայթեդը» Սուլշերին 3 խաղ է տվել իրավիճակը շտկելու համար. հոկտեմբերին Մանչեսթերի թիմը կհանդիպի «Լիվերպուլի», «Պարտիզանի» և «Նորվիչի» հետ:
ՄՅՈւ-ի ճամբարում պատրանքներ չեն տածում «Լիվերպուլի» դեմ խաղի վերաբերյալ: Եթե Սուլշերը պարտվի Յուրգեն Կլոպին, դա ըմբռնումով կընդունվի: Այս պահին թիմերի մակարդակները շատ տարբեր են:
«Պարտիզանի» հետ խաղը նույնպես որոշիչ չի լինի. Եվրոպայի լիգայի անհաջողությունները շատ ավելի քիչ են անհանգստացնում ղեկավարությանը, քան առաջնության ողբալի վիճակը: Սա նշանակում է, որ Սուլշերի ճակատագիրը կորոշվի հոկտեմբերի 27-ին «Քերոու Ռոուդում»։