«Ուրարտուի» հետ պայմանագիր ստորագրելուց հետո Վադիմ Պարամոնովը ակումբի մամուլի հետ զրույցում խոսել է առաջին տպավորությունների ու առաջիկա ծրագրերի մասին։
«Կենտրոնական պաշտպան եմ, ձախլիկ։ Այս դիրքն ինձ համար է։ Որոշեցի փոխել միջավայրս, փորձել ապրել այլ երկրում։ Դրսում երբևէ չեմ խաղացել, չեմ ապրել։ Ցանկացա այլ երկրում լինել ու զգալ այլ մշակույթ։
Թիմն ինձ լավ ընդունեց։ Տղաները լավն են, տպավորություններս՝ դրական։ Բազան, խաղադաշտերը, բոլոր պայմանները կան ֆուտբոլիստների համար, սննդակարգը և ամեն ինչ՝ նրանց առաջընթացի համար։
Ուզում ենք՝ թիմը չեմպիոն դառնա»,- ասել է ուկրաինացի ֆուտբոլիստը։
Մանրամասները՝ տեսանյութում։