Կարիմ Բենզեման մինչև 2021/2022 մրցաշրջանի ավարտը երկարաձգել է պայմանագիրը «Ռեալի» հետ: Այս մասին հայտնում է El Chiringuito-ն։
Աղբյուրի տվյալներով՝ ֆուտբոլիստն այժմ վաստակելու է տարեկան 11 մլն եվրո։ Ֆրանսիացու ներկայիս պայմանագիրը նախատեսված էր մինչև 2021 թվականի ամառը։
Այս մրցաշրջանում 31-ամյա հարձակվողը դարձել է 6 գոլի և 1 գոլային փոխանցման հեղինակ Լա Լիգայի 7 խաղում: