Դորտմունդի «Բորուսիայի» նախկին պաշտպան Նևեն Սուբոտիչը կարիերան կշարունակի Ավստրիայում:
32-ամյա ֆուտբոլիստը որպես ազատ գործակալ տեղափոխվել է «Ալտախ», որը Ավստրիայի Բունդեսլիգայում նախավերջին ՝ 11-րդ տեղում է:
Պայմանագիրը կնքվել է մինչ մրցաշրջանի ավարտը:
Պաշտպանը հանդես է եկել նաև «Յունիոն», «Սենտ Էթյեն», «Քյոլն» ու «Մայնց» ակումբներում: