Մյունխենի «Բավարիայի» հարձակվող Ջոշուա Զիրկեն մինչև մրցաշրջանի ավարտը վարձավճարով հանդես կգա իտալական «Պարմայում»:
Հետագայում իտալական ակումբն ունի ֆուտբոլիստին առաջնահերթ ձեռք բերելու իրավունք՝ 15 միլիոն եվրոյով:
Այս մրցաշրջանում 19-ամյա հոլանդացին բոլոր մրցաշարերում անցկացրել է 9 հանդիպում մյունխենյան ակումբի կազմում: