Հայաստանի ազգային հավաքականի հարձակվող Ալեքսանդր Կարապետյանն ու Հայաստանի չեմպիոն «Արարատ-Արմենիան» համաձայնեցրել են պայմանագիրը:
ArmSport-ի տեղեկություններով, կողմերն արդեն եկել են համաձայնության, սակայն դեռ չեն ստորագրել պայմանագիր, քանի դեռ չի հստակեցվել «Տամբովի» հետ պայմանագիրը խզելու պայմանները: Ամենայն հավանակությամբ, առաջшկա օրերին Հայաստանի հավաքականի հարձակվողը կդառնա «Արարատ-Արմենիայի» ֆուտբոլիստ:
Հիշեցնենք, որ ավելի վաղ ArmSport-ը հայտնել էր, որ 33-ամյա հարձակվողը մարզվում է Հայաստանի չեմպիոնի հետ: Ավելի ուշ ֆուտբոլիստը մեզ հետ զրույցում հաստատել էր տեղեկությունը: