«Բարսելոնայի» նախկին կիսապաշտպան Իբրահիմ Աֆելայը հայտարարել է կարիերան ավարտելու մասին:
34-ամյա հոլանդացին խոստովանել է, որ ցանկանում էր շահութաբեր առաջարկ ստանալ արտասահմանյան ակումբներից, բայց հետաքրքրության պակասի պատճառով որոշեց խաղակոշիկները մեխից կախել:
Իբրահիմի վերջին ակումբը ՊՍՎ-ն էր, որի կազմում նա վերջին անգամ խաղացել էր մեկ տարի առաջ:
Նա Նիդերլանդների ազգային հավաքականում անցկացրել է 53 հանդիպում ՝ 2010 թվականին դառնալով աշխարհի փոխչեմպիոն: