Սանկտ Պետերբուրգի «Զենիթի» և Իրանի հավաքականի հարձակվող Սերդար Ազմունը կարող է կարիերան շարունակել ԱՊԼ-ում, տեղեկացնում է tasnimnews-ը:
Աղբյուրի փոխանցմամբ «Կրիսթալ Պելասը» Ազմունի տրանսֆերի դիմաց պատրաստ է վճարել պետերբուրգյան ակումբին 20 միլիոն եվրո:
Ավելացնենք, որ 24-ամյա հարձակվողը 2019թ-ի փետրվարին է միացել «Զենիթին», իսկ վերջիններս հարձակվողի տրանսֆերի դիմաց Կազանի «Ռուբինին» վճարել են 12 միլիոն եվրո: