NBA-ի կանոնավոր մրցաշրջանի խաղում «Հյուսթոն Ռոքեթսը» զիջեց «Նյու Օռլեան Պելիկանսին» 112:127 հաշվով:
Հանդիպման ամենաարդյունավետը խաղացողներն էին Բրենդոն Ինգրամն ու Լոնցո Բոլը «Պելիկանսից»․ երկուսն էլ վաստակեցին 27-ական միավոր: Սակայն Բոլը դաբլ-դաբլի հեղինակ դարձավ ՝ իր 27 միավորին ավելացնելով ևս 10 խափանում:
«Հյուսթոնից» ամենաարդյունավետն էր Դանիել Հաուսը ՝ 22 միավոր: Հյուսթոնի առաջատար Ջեյմս Հարդենը բաց էր թողել հանդիպումը: