«ՌԲ Լայպցիգի» կենտրոնական պաշտպան Դայո Ուպամեկանոն հայտնվել է անգլիական երկու ակումբների հետաքրքրությունների ոլորտում:
Ըստ Daily Express-ի, 21-ամյա ֆուտբոլիստի համար պայքարում են «Արսենալը» և «Տոտենհեմը»:
«ՌԲ Լայպցիգի» ցանկանում է 60 միլիոն եվրո ստանալ ֆուտբոլիստի համար: Լոնդոնյան երկու ակումբներն էլ պատրաստ են վճարել այդ գումարը:
Ուպամեկանոն 2017 թվականի հունվարին «Զալցբուրգից» տեղափոխվեց գերմանական ակումբ ՝ 10 միլիոն եվրոյի դիմաց: Այս մրցաշրջանում նա անցկացրել է 19 հանդիպում բոլոր մրցաշարերում: Ֆրանսիացու գործող պայմանագիրն ավարտվում է 2021 թվականի հունիսին: Transfermarkt-ը պաշտպանի տրանսֆերային արժեքը գնահատում է 50 միլիոն եվրո: