«Բարսելոնայի» դարպասապահ Մարկ Անդրե տեր Շտեգենը հայր է դարձել: Դեկտեմբերի 28-ին ծնվել է նրա որդին: Գերմանացի դարպասապահը Twitter-ում մեկնաբանել է այս իրադարձությունը.
«Անմոռանալի օր մեր կյանքում: Բարի գալուստ այս աշխարհ և մեր ընտանիք, Բեն տեր Շտեգեն: Մենք սիրում ենք քեզ»,- գրել է տեր Շտեգենը Twitter-ում: