Իռլանդական «Բոհեմիանի» ակադեմիայի ֆուտբոլիստ Ջոշ Դանը մահացել է Դուբլինում տեղի ունեցած ծեծկռտուքի ժամանակ: Այս մասին հայտնում է The Irish Sun-ը:
Երեքշաբթի գիշերը Դուբլինում երկու խմբավորումների միջեւ ծեծկռտուք է տեղի ունեցել, որի արդյունքում 16-ամյա Դանը մի քանի անգամ դանակահարվել է:
Նրան տեղափոխել են հիվանդանոց, սակայն բժիշկներին չի հաջողվել փրկել մարզիկի կյանքը: