Անգլիայի Պրեմիեր լիգայի 20-րդ տուրը շարունակվում է։
Լոնդոնի «Տոտենհեմը» հյուրընկալվել էր հետնապահ «Նորվիչին»։ Ժոզե Մոուրինյուի թիմը անակնկալ միավորներ կորցրեց և միայն վերջին րոպեներին խուսափեց պարտությունից։ Խաղի հաշիվը 18-րդ րոպեին բացեց տանտերերի կիսապաշտպան Մարիո Վրանչիչը։
Երկրորդ կեսի մեկնարկում Քրիստիան Էրիկսենը հավասարեցրեց հանդիպման հաշիվը։ Րոպեներ անց Սերժ Օրյեն գրավեց սեփական դարպասը։ Խաղավերջում Հարի Քեյնը անվրեպ իրացրեց 11-մետրանոց հարվածը ու փրկեց թիմին պարտությունից։
«Լեսթերը» հյուրընկալվելիս Կելեչի Իհերանաչոյի ու Դեմերայ Գրեյի գոլերի շնորհիվ հաղթեց «Վեսթ Հեմին» 2-1 հաշվով։ Տանտերերի միակ գնդակը խփեց Պաբլո Ֆոռլանսը։