Լուիս Ֆելիպե Սկոլարին այլևս «Կրուզեյրոյի» գլխավոր մարզիչը չէ, հայտնում է բրազիլական ակումբի մամուլի ծառայությունը:
Կողմերը որոշել են երկկողմ համաձայնությամբ խզել պայմանագիրը:
Անցյալ հոկտեմբերին Սկոլարին գլխավորեց Բրազիլիայի երկրորդ ուժեղագույն դիվիզիոնի ներկայացուցիչ «Կրուզեյրոն»: 71-ամյա մասնագետի ղեկավարությամբ «աղվեսները» անցկացրել են 21 հանդիպում՝ գրանցելով 9 հաղթանակ, 8 ոչ-ոքի և 4 անգամ պարտություն են կրել:
37 տուրից հետո «Կրուզեյրոն» ունի 48 միավոր և Բ սերիայի 12-րդն է: