«Տամբովի» սպորտային տնօրեն Պավել Խուդյակովը խոսել է ակումբի՝ Ռուսաստանի Պրեմիեր լիգայից դուրս գալու մասին։
«Դեռևս այն, ինչ հայտնվում է, ճիշտ չէ։ Ապագայի վերաբերյալ հստակություն կլինի առաջիկա շաբաթվա ընթացքում։ Դրանից առաջ գրում էին, որ մեզ 100-120 միլիոն է տրվելու։ Դեռևս այդ հարցով առաջխաղացումներ ևս չկան»,-ասել է Խուդյակովը «Матч ТВ»-ի թղթակցի հետ զրույցում։
«Матч ТВ»-ի փոխանցմամբ՝ ներկա պահին որոշիչ բանակցություններ են ընթանում ակումբի նախագահ Վալերի Հովհաննիսյանի ու նահանգի ադմինիստրացիայի միջև։ Եթե հարցը չլուծվի, ապա մեծ հավանականությամբ «Տամբովը» չի ավարտի մրցաշրջանն ու դուրս կգա Ռուսաստանի առաջնությունից։
Ավելի վաղ ակումբի գլխավոր տնօրեն Օլգա Կոնովալովան չէր բացառել, որ «Տամբովը» կարող է դուրս գալ Ռուսաստանի առաջնությունից հունվարի կեսին։