Կանադացի թենիսիստուհի Բիանկա Անդրեեսկուին շնորհվել է Բոբբի Ռոզենֆելդ մրցանակը, որն ավանդաբար տարեվերջին շնորհվում է երկրի լավագույն մարզիկներին: Այդ մասին հայտնում է Canadian Press-ը:
Աշխարհի հինգերորդ ռակետի օգտին քվեարկել են գործակալության 68 լրագրողներից 66-ը: Երկրորդ տեղը կիսել են Կիմ Բուտենը (շորթ-թրեք) և Գաբրիելա Դեբյու-Սթեֆորդը (վազք):
19-ամյա Անդրեեսկուն 2019 թվականին հաղթել է WTA-ի երեք մրցաշար, իսկ սեպտեմբերին՝ դարձել ԱՄՆ-ի Բաց առաջնության հաղթողը: