WTA-ը հայտարարել է տարվա լավագույն թենիսիստուհիների անունները մի շարք անվանակարգերում։
Այսպիսով, WTA-ի վարկածով տարվա խաղացող է ճանաչվել Էշլի Բարտին։ Ավտրալիան ներկայացնող թենիսիստուհին հաղթել է Ռոլան Գարոսում ու տարին ավարտել է WTA-ի վարկանիշային աղյուսակի առաջատարի դիրքում։
Տարվա նորեկ անվանակարգում հաղթող է ճանաչվել կանադուհի Բիանկա Անդրեեսկուն, ով հաղթել էր US Open-2019-ի կանանց մենախաղում։
Տարվա վերադարձ անվանակարգում հաղթող է ճանաչվել Բելինդա Բենչիչը: 23-ամյա թենիսիստուհին WTA-ի երկու տիտղոս է նվաճել ու վերադարձել է WTA-ի վարկանիշային աղյուսակի 7-րդ հորիզոնական դաստակի վնասվածքից հետո։