Ավստրալացի թենիսիստուհի, աշխարհի առաջին ռակետ Էշլի Բարտին Ցինցինատիի մրցաշարի կիսաեզրափակչում հաղթել է Գերմանիայի ներկայացուցչուհի Անժելիա Կերբերին 6:2, 7:5 հաշվով։ Հանդիպումը տևել է 1 ժամ 16 րոպե։
Մրցաշարի եզրափակչում Բարտին կմրցի Կարոլինա Պլիշկովա (Չեխիա) — Հիլ Բելեն Թայհման (Շվեյցարիա) զույգի հաղթողի հետ։
Մրցումներին ընդհանուր առմամբ 56 թենիսիստ է մասնակցել։ Մրցաշարի մրցանակային ֆոնդը 2 114 989 դոլար է կազմում։ Մրցաշարի գործող չեմպիոնը Բելառուսի ներկայացուցչուհի Վիկտորյա Ազարենկոն է։