Աշխարհի առաջին ռակետ Էշլի Բարտին դարձել է ավստրալացի առաջին թենիսիստուհին, որը 41 տարվա մեջ կարողացել է դուրս գալ Ուիմբլդոնի եզրափակիչ մենախաղերում։ Նա իր կուռքի և մարզչի՝ Իվոն Գուլագոնգ-Քոուլի ժամանակներից ի վեր առաջին ֆինալիստն է․ Քոուլը տիտղոսը նվաճել է 1971 և 1980 թվականներին։
«Շաբաթ օրն այստեղ՝ Ուիմբլդոնում, եզրափակչում խաղալը պարզապես լավագույն փորձը կլինի, որը ես երբևէ կունենամվ,- ասել է Էշլին։