«Ցավով տեղեկացանք, որ կյանքից հեռացել է Երևանի «Արարատի» նախկին ֆուտբոլիստ Ռոմիկ Վարդազարյանը»,-գրում է երևանյան թիմի ֆեյսբուքյան էջը։
Նշվում է, որ մահվան պատճառը եղել է սրտի կաթվածը։ Անվանի ֆուտբոլիստը 60 տարեկան էր։
Ռոմիկ Վարդազարյանի հոգեհանգստի արարողությունը տեղի կունենա հունվարի 21-ին, ժամը 18։00-ին, «Հավերժություն» սգո սրահում։
ArmSport-ի խմբագրակազմը ցավակցում է անվանի ֆուտբոլիստի ընտանիքին, հարազատներին և ընկերներին։