BBC-ն ընթերցողների շրջանում հարցում է իրականացրել և հարցման արդյունքում որոշել է ԱՊԼ-ի վերջին տասնամյակի լավագույն ֆուտբոլիստներին:
Հարցման արդյունքում ԱՊԼ-ի լավագույն ֆուտբոլիստ է ճանաչվել «Մանչեսթեր Սիթիի» առաջատարներից Սերխիո Կուն Ագուերոն (26%): Երկրորդը` «Լիվերպուլի» կիսապաշտպան Ջեյմս Միլներն է (12%), իսկ լավագույն եռյակը եզրափակել է «Լեսթերի» հարձակվող Ջեյմի Վարդին (11%):
Չորրորդ տեղը զբաղեցրել է անգլիական ֆուտբոլի լեգենդ Ուեյն Ռունին (10%):