«Լիվերպուլի» գլխավոր մարզիչ Յուրգեն Կլոպը «Լեսթերի» դեմ խաղին ընդառաջ կարծիք է հայտնել «աղվեսների» հարձակվող Ջեյմի Վարդիի մասին։
«Վարդին եզակի հարձակվող է։ Իմ՝ ԱՊԼ-ում հայտնվելուց ի վեր նա երեք լավագույններից է։
Վարդին միշտ գոլեր է խփում։ Բարդ է նրա դեմ պաշտպանվելը։ Նա միշտ պաշտպանների հետ մի գծի վրա է։ Գտնում է պահը, հայտնվում թիկունքում։ Նա շատ վտանգավոր է»,-Կլոպի խոսքերն է մեջբերում Fox Sports-ը։
Վարդին ԱՊԼ-ի ընթացիկ մրցաշրջանում 17 գոլ է խփել 18 խաղերում։