«Այաքսի» 22-ամյա կիսապաշտպան Դոննի վան դե Բեկը հայտարարել է, որ ձմեռանը չի հեռանա թիմից՝ չնայած «Ռեալի» հետաքրքրությանը:
«Ես չեմ ուզում հեռանալ ակումբից ձմեռային տրանսֆերային պատուհանի ընթացքում: «Այաքսում» կանցկացնեմ ամբողջ մրցաշրջանը: Այս միտքն ինձ հստակություն ու հանգստություն է բերում:
Տեսնենք՝ ինչ կլինի հետագայում:
Հնարավոր է՝ երբևէ ես փոխեմ ակումբս ձմռանը, բայց հիմա այդ գաղաթարն ինձ դուր չի գալիս:
Ինչ-որ պահի դա («Ռեալ» տրանսֆերը), չափազանց երկարեց: Ես ինքս չեմ կարդում այդ բոլոր շշուկների մասին, բայց ուրիշները քեզ միշտ ասում են դրանց մասին: Դա ճնշում է գործադրում: Ես դեռ երիտասարդ եմ: Եվ անգամ երբ ավելի մեծանամ, կարծում եմ, այդ բաները կշարունակեն ներգործել: Վերջ ի վերջո մենք բոլորս մարդ ենք:
Ուրախ եմ, որ ամեն ինչ վերջացել է, որ կարող եմ կենտրոնանալ «Այաքսի» վրա ու գիծ քաշել այդ ամենի վրա», – Վան դե Բեկի խոսքերն է մեջբերել Vl.nl-ը: