«Բարսելոնայի» կիսապաշտպան Արտուրո Վիդալը շուտով կարող է տեղափոխվել Միլանի «Ինտեր», հաղորդում է Gazzetta dello Sport-ը:
«Ինտերը» չիլիացու համար 12 միլիոն եվրո է առաջարկել կատալոնական ակումբին: Միլանյան ակումբը ցանկանում է 2 տարվա պայմանագիր ստորագրել Վիդալի հետ:
Նախկինում ասվում էր, որ իտալացիները պատրաստ են Վիդալին վեց ամսով վարձակալել:
Այս մրցաշրջանում «Բարսելոնայի» կիսապաշտպանը մասնակցել է 14 հանդիպման և դարձել՝ 5 գոլի հեղինակ: