Բահրեյնի հավաքականի պաշտպան Սայեդ Բակերը ՖԻՖԱ-ի կողմից 10 խաղով որակազրկվել է։
Ֆուտբոլիստը 2022 թ-ի ԱԱ ընտրական փուլում Հոնկոնգի դեմ խաղում մրցակցի երկրպագուներին միտումնավոր նայել է շեղ աչքերով։ Միջադեպը ֆիքսել է տրիբունաներում գտնվող տեսախցիկներից մեկը, երբ ֆուտբոլիստները խաղադաշտը լքելիս են եղել։Տեսանյութը այնուհետև տարածվել է համացանցում։
Ֆուտբոլիստը նաև տուգանվել է 23600 ֆունտ ստերլինգով։