Ռուսական «Զենիթը» կփորձի ձեռք բերել «Գրեմիոյի» հարձակվող Պեպեին, տեղեկացնում է Todofichajes-ը:
ՌՊԼ-ի չեմպիոնը պատրաստ է 23-ամյա ֆուտբոլիստի համար 20 միլիոն եվրո վճարել:
Նշվում է, որ Պեպեն ցանկանում է տեղափոխվել «Պորտու», սակայն, պորտուգալական ակումբը պատրաստ է ընդամենը 17 միլիոն եվրո վճարել նրա համար:
Հիշեցնենք, որ Պեպեն «Գրեմիոյի» կազմում մասնակցել է 37 հանդիպման և դարձել է 11 գոլի ու 8 գոլային փոխանցման հեղինակ:
Նրա պայմանագիրը բրազիլական ակումբի հետ գործում է մինչև 2024 թվականը: