«Բավարիայի» պաշտպան Դավիդ Ալաբայի ապագան շարունակում է անորոշ մնալ։
Ավստրիացի ֆուտբոլիստը ընթացիկ մրցաշրջանի ավարտից հետո ազատ գործակալի կարգավիճակ է ստանալու, ու դեռևս հայտնի չէ, թե որտեղ է նա շարունակելու կարիերան։
Լրագրող Նիկոլո Շկիրայի փոխանցմամբ՝ միանգամից 6 ակումբ հետաքրքրված է Ալաբայով։ Այդ թիմերն են «Յուվենտուսը», «Պարի Սեն Ժերմենը», «Ռեալ Մադրիդը», «Չելսին», «Լիվերպուլն» ու «Ինտերը»։
Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Ալաբան ցանկանում է կարիերան շարունակել «Ռեալում»։