«Բարսելոնայի» գլխավոր մարզիչ Ռոնալդ Կումանը «Աթլետիկի» դեմ խաղից հետո (3-1) կիսվել է տպավորություններով։
«Պեդրին ցույց է տալիս, որ շատ հասուն է՝ չնայած իր տարիքին։
Մեսսին միշտ ցույց է տալիս խաղալու իր ծարավը։ Այսօր նա դա արեց նաև գոլերի տեսքով։ Նա այնքան կարևոր խաղացող է մեզ համար։
Վերջնական արդյունքը ինձ գոհացնում է, բայց ամենակարևորն այն է, որ գոհացնում է նաև այն ձևը, որով մենք հասանք այդ արդյունքին։
Չեմպիոնական մրցավա՞զքը։ Մենք գիտենք, որ միավորների տարբերություն կա մինչև առաջատարներ, բայց մենք պայքարելու ենք մինչև վերջին խաղը»,-Կումանի խոսքն է մեջբերում Marca-ն։