Թուրինի «Յուվենտուսի» գլխավոր մարզիչ Անդրեա Պիրլոն անկեղծացել է, որ դեմ չէ իր թիմում տեսնել «Չելսիի» հարձակվող Օլիվիե Ժիրուին, տեղեկացնում է Sky Italia-ն:
«Նա հրաշալի հարձակվող է, ով գոլային հզոր հոտառություն ունի: Տրանսֆերայի պատուհանը այսօր կբացվի և մենք կքննարկենք այդ տարբերակը:
Մեզ մի քանի բարձրակարգ հարձակվողներ են անհրաժեշտ»,-ասել է Պիրլոն:
Հիշեցնենք, որ 34-ամյա հարձակվողին գնելու ցանկություն ունի նաև «Միլանը»: