Իտալական «Բենևենտոյի» գլխավոր մարզիչ Ֆիլիպո Ինձագին խոսել է «Միլանից» կրած պարտության մասին (2-0), տեղեկացնում է Sky Italia-ն:
«Մենք խաղում էինք աշխարհի լավագույն դարպասապահներից մեկի ՝ Ջանլուիջի Դոնարումայի դեմ, ով պարզապես հրաշքներ էր գործում:
Այդ տղան թույլ չտվեց մեզ միավորներ կորզել «Միլանից»: Նա պարզապես անխոցելի էր այսօր»,-ասել է Ինձագին:
Հիշեցնենք, որ «Միլանը» վաստակել է 37 միավոր և վստահորեն գլխավորում է Ա Սերիայի մրցաշարային աղյուսակը: